Facebook ընկերությունը համացանցից հեռացրել է այն գրառումները, որոնք արվել են ի պաշտպանություն Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման սպանված հրամանատար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի: Այս մասին հաղորդում է CNN-ի ներկայացուցիչը:
Facebook-ում նշել են, որ աշխատում են ԱՄՆ պատժամիջոցների ներքո: Ըստ աղբյուրի, որոշ սահմանափակումներ վերաբերում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատարության նկատմամբ ԱՄՆ-ի հարաբերություններին:
Նշվում է, որ Միացյալ Նահանգների սև ցուցակում հայտնված մարդկանց գովերգողների կամ նրանց գործողությունների շարունակականության կոչ անող անձանց էջերը ջնջվում են:
Իրանում կոչ են արել բոյկոտել համացանցը և կառավարության կայքում ստեղծել են բաժին՝ էջերը ջնջելու վերաբերյալ բողոքների համար: Իրանում ինտերնետն անջատել էին անցած տարվա նոյեմբերին, այն ժամանակ նաև արգելվել էր մուտքը Facebook և Twitter: