Իրանում խոցված ուկրաինական ուղևորատար օդանավը շփոթել են թշնամական օդանավի հետ, դրա համար խոցել են: Այս մասին ասված է հարևան երկրի ԶՈւ ԳՇ տարածած հայտարարության մեջ:
«Թռիչքի ժամանակ օդանավը շատ մոտ է գտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևորագույն օբյեկտներից մեկին: Այն իր ձևով ու թռիչքի բարձրությամբ հիշեցրել է թշնամական օբյեկտ»,-ասված է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ երկրի զինված ուժերը բարձր պատրաստության էին բերվել՝ կապված ԱՄՆ նախագահի հայտարարությունների հետ, ով խոսել էր երկրի մի շարք օբյեկտների հարված հասցնելու մասին:
Ավելի վաղ Թեհրանը խոստովանել էր, որ մարդկային սխալի արդյունքում ինքն է խոցել ուկրաինական օդանավը: