Հասարակություն գլխավոր 

Իրանի նախագահը խոսել է սխալմամբ ուկրաինական օդանավը խոցելու մասին

Այն բանից հետո, երբ իրանական ուժերը մարդկային սխալի արդյունքում խոցել են ուկրաինական ուղևորատար օդանավը, երկրի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել շտկել թերությունները, որոնք կան ՀՕՊ համակարգում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռոհանին ասել է, որ պետք է վերացնել բոլոր թույլ կետերը: Պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի հետագայում հնարավոր լինի խուսափել նման աղետներից:

Իրանի նախագահը նաև հայտարարել է, որ օդանավը խոցվել է աններելի սխալի արդյունքում, ինչի պատճառները քննվելու են:

«Մարդու կողմից սխալմամբ արձակված հրթիռները հանգեցրել են սարսափելի աղետի, ինչի արդյունքում զոհվեց 176 անմեղ մարդ»,-գրել է Ռոհանին՝ տեղի ունեցածն անվանելով մեծ ողբերգություն:

Ռոհանին վստահեցրել է, որ մեղավորները պատժվելու են:

Ավելի վաղ Թեհրանը խոստովանել էր, որ մարդկային սխալի արդյունքում ինքն է խոցել ուկրաինական օդանավը:

Նույն շարքից