Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահանջել է, որպեսզի Իրանն ամբողջությամբ խոստովանի ուկրաինական օդանավը խոցելու հարցում իր մեղավորությունը:
Ավելի վաղ իրանական իշխանություններն ընդունել էին, որ իրենք են խոցել ուղևորատար օդանավը՝ այն շփոթելով թշնամական օբյեկտի հետ:
Զելենսկին ասել է, թե հիմա ապասում են, որ Իրանը պաշտոնապես ներողություն խնդրի, պատժի բոլոր մեղավորներին և փոխհատուցում վճարի. «Լույսը լավ չի բացվել, սակայն այն իր հետ բերեց ճշմարտություն»:
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ միջադեպի քննությունը կընթանա առանց արհեստական խոչընդոտների ու հետաձգումների: