Քաղաքական Միջազգային 

Ինչով եք առաջնորդվել այդ որոշումը կայացնելիս․ Կանադան ԱՄՆ-ից պահանջել է բացատրել Սուլեյմանիի սպանությունը

Կանադան մանրամասն բացատրություններ է պահանջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից, թե ինչով են նրանք առաջնորդվել իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանելու որոշումը կայացնելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով CBC հեռուստաալիքին:

Կանադայի կառավարության աղբյուրները նշել են, որ ռազմական կոալիցիայում աշխատելը, որը ձգտում է ոչնչացնել ԻՊ մնացած գրոհայիններին, Իրաքում, դժվար է: Դա պահանջում է սերտ համագործակցություն կոալիցիայի անդամների միջև: Այդուհանդերձ, «ամենաազդեցիկ մասնակիցը հետապնդում է նպատակներ, որոնք լիովին պարզ չեն նրա գործընկերների համար», ինչը միայն բարդացնում է ամեն ինչ, ասել է աղբյուրը:

Բացի այդ, Կանադան գտնում է, որ ամերիկյան կողմը նախօրոք պետք է տեղեկացներ Օտտավային նախանշված օպերացիայի մասին:

Նույն շարքից