Հասարակություն 

Թրամփը մեկնաբանել է Հարիի և Մարքլիի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլիի՝ թագավորական ընտանիքի անդամների կոչումից հրաժարվելու որոշումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Fox News-ին:

«Կարծում եմ, որ դա տխրեցնող է»,-ասել է նա՝ նշելով, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին «հրաշալի կին» է, ով երբեք սխալ թույլ չի տվել:

Թրամփը հավելել է, որ ինքը խորին հարգանք է ցուցաբերում թագուհու նկատմամբ, և «դա նրա հետ չպետք է պատահեր»:

Հիշեցնենք, որ արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հրաժարվել են թագավորական ընտանիքի անդամների կոչումից: Զույգը հայտարարել է, որ հետագայում պաշտոնական միջոցառումների ժամանակ չի ներկայացնելու թագավորական ընտանիքը:

Նույն շարքից