Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավի կործանման պատճառների մասին Իրանի հայտարարությունից հետո այս ողբերգական միջադեպը պետք է փակվի: Նման հայտարարություն արել է ՌԴ Դաշնայի խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանին Կոսաչևը, փոխանցում է Ինտերֆաքսը:
Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքերով, բոլոր կողմերը տեղի ունեցածից պետք է դասեր քաղեն: Նա կարծում է, որ սխալի ընդունումն ու ափսոսանք հայտնելն արժանի են ընդունելու: Սենատորի խոսքերով, եթե քննության արդյունքում պարզվի, որ Իրանը դիտավորություն չի ունեցել, թեման պետք է փակվի:
Կոսաչևը դիմել է նաև արևմտյան ԶԼՄ-ներին՝ հորդորելով տեղի ունեցածում չխաղացնել ռուսական խաղաքարտ՝ անընդհատ խոսելով այն մասին, որ օդանավը խոցվել է ռուսական հրթիռներով:
Ավելի վաղ Թեհրանը խոստովանել էր, որ օդանավը խոցել են իրանական զինված ուժերը՝ այն շփոթելով թշնամական օբյեկտի հետ: