Ալ Ջազիրան հայտնում է, որ Օմանի նոր սուլթան է դարձել Հայսամ բեն Թարեք Ալ Սաիդը, ով զբաղեցնում էր երկրի Մշակույթի նախարարի պաշտոնը: Վերջինս արդեն Օմանում իշխող ընտանիքի ներկայությամբ երդվել է:
Նախկին սուլթան Քաբուս բեն Սաիդի մահվան մասին հայտնի դարձավ այս գիշեր: Նա 79 տարեկան էր ու, որոշ տեղեկությունների համաձայն, պայքարում էր քաղցկեղի դեմ:
Կապված սուլթանի մահվան հետ՝ Օմանում եռօրյա սուգ է հայտարարվել: