Հասարակություն 

Ուկրաինայի ավիաուղիների ղեկավարը՝ Իրանի հայտարարության մասին, որ իրանական ուժերն են խոցել ուղևորատար օդանավը

analitik.am

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ղեկավար Եվգենի Դիխնեն հայտարարել է, որ իրենք ոչ մի վայրկյան չեն մտածել, որ անձնակազմը կարող է եղած լինի Իրանում ուկրաինական օդանավի կործանման մեղավորը: Այսկերպ նա արձագանքել է իրանական կողմի հայտարարությանը, որ մարդկային սխալի արդյունքում հենց իրանական ուժերն են խոցել օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր կիսում էին ու կիսում են մեր տեսակետը: Մեզ համար դա կարևոր է»,-ննշել է Դիխնեն:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի արդյունքում զոհվեց 176 անմեղ մարդ:

Նույն շարքից