Հասարակություն 

Իրանը խոցված օդանավի սև արկղերն ուղարկում է Ֆրանսիա

Թեհրանի օդանավակայանի մոտ մարդկային սխալի արդյունքում իրանական ուժերի կողմից խոցված ուկրաինական ուղևորատար օդանավի սև արկղերն ուղարկվելու են Ֆրանսիա: Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը:

Ավելի վաղ իրանական իշխանությունները հայտնել էին, որ պատրաստ են սև արկղերը փոխանցել այլ երկրի, եթե իրենք չկարողանան ուսումնասիրել դրանք:

Այսօր Թեհրանը խոստովանեց, որ ինքն է խոցել ուկրաինական ուղևորատար օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:

Նույն շարքից