Իրանում օդանավի կործանումը ազգային ողբերգություն է Կանադայի համար, որը կորցրեց իր տասնյակ քաղաքացիներին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուրդոն՝ մեկնաբանելով իրանական կողմի խոստովանությունը, որ իրանական ուժերն են խոցել օդանավը՝ այն ընկալելով որպես թշնամական օբյեկտ:
Կանադայի վարչապետը հայտարարել է, որ միջադեպը պետք է մանրամասնորեն քննվի՝ հավելելով, որ ամբողջական համագործակցություն պետք է լինի իրանական կողմի հետ:
Թրյուդոյի խոսքերով, հարցը մինչև վերջ պետք է բացահայտվի, ինչի համար անհրաժեշտ է ապահովել թափանցիկություն և արդարադատություն. «Մենք ցանկանում ենք, որ զոհերի ընտանիքներն ու մտերիմները կրկին հանգստություն ձեռք բերեն»,-վարչապետի խոսքերն է ներկայացրել նրա ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ կործանված օդանավի 176 զոհերից ավելի քան 60-ը հենց Կանադայի քաղաքացիներ են: