Ֆլորիդայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ մաչետեով զինված Իրանի քաղաքացի է բերման ենթարկվել։ Այս մասին հայտնում է «Washington Examiner» թերթը՝ հղում անելով ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 10-ին, տեղի ժամանակով առավոտյան ժամը 9.30-ին: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել «կասկածելի անձի» մասին, ինչից տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ նախագահի նստավայրից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա:
Ներկայումս ոստիկանությունը հետաքննում է դեպքը: