Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը Թեհրանին է փոխանցել խոցված ուկրաինական օդանավի հարազատների ԴՆԹ-նմուշները: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
«Հիմա մենք իրանական կողմից սպասում ենք զոհերի մարմինների նույնականացմանը և նրանց վերադարձին Կիև»,-ասված է Ուկրաինայի ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Իվան Բականովն իր հերթին հայտարարել է, որ իրանական կողմի հայտարարությունը հաստատել է քննարկվող վարկածներից առաջինը՝ օդանավը խոցվել է սխալի արդյունքում: