ՌԴ Պետդումայում քննադատել են Իրանին, որն ընդունել է մեղավորությունը Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավը խոցելու հարցում: Համապատասխան հայտարարությունն արել է պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Յուրի Շվիտկինը:
«Դա եղել է հրթիռային հարված, որը հրահրվել է ԱՄՆ-ի կողմից, այսինքն՝ Իրանի կողմից պատասխան գործողությունները չկանխամտածված են: Այստեղ պետք է պատասխանատվության ենթարկվի նաև ԱՄՆ-ը»,-նշել է նա:
Ռուսաստանցի պատգամավորն ընդգծել է, որ տեղի ունեցածը պաշտոնական Իրանի դիրքորոշումը չէ, այն մեկ առանձին զինծառայողի սխալի արդյունք է. «Այն իրադարձությունների շրջանակներում, որոնք տեղի էին ունենում, ոչ բավարար պրոֆեսիոնալ աշխատանքի և արագ գործելու հետևանքով տեսականորեն նման բան հնարավոր է»,-հավելել է պատգամավորը: