Ավստրալիայում հայտնաբերվել է հունվարի 2-ին ժայռից ընկած 21-ամյա ֆուտբոլիստ Էրիկ Բրիգիտիի մասնատված դին: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Փրկարարները որոնելիս են եղել 57-ամյա ավստրալիացի Գարի Ջոնսոնին, ով հարձակման է ենթարկվել շնաձկների կողմից, սակայն հայտնաբերել են մեկ այլ մարմին։ Ավելի ուշ հնարավոր է եղել պարզել զոհի ինքնությունը և հաստատել, որ դա Բրիգիտին է։
Նշվում է, որ հունվարի 2-ին ֆուտբոլիստն իր ընկերների հետ քայլելիս է եղել Twilight Beach-ով և ընկել է ժայռից։
Բրիգիտին խաղացել է ամերիկյան ուսանողական թիմի Հաստինգ Բրոնկոսի կազմում: Ակումբն արդեն ցավակցություն է հայտնել ֆուտբոլիստի ընտանիքին և հարազատներին: