Հասարակություն 

Twitter-ն արգելափակել է Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնական էջը

Twitter-ն արգելափակել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի պաշտոնական էջը, որում անգլերեն լեզվով տեղեկատվություն է հրապարակված: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ուշադրություն. Այս էջի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է»,-ասված է Խամենեի թվիթերյան էջում։

Միևնույն ժամանակ, Իրանի Գերագույն առաջնորդի պարսկերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով էջերը դեռ գործում են։

Նույն շարքից