Նարեկ Սամսոնյանը մեկնաբանել է հրապարակումը, որի համաձայն փորձելու են ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել. ոստիկանությունը նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել:
«Հասանք տեղ...
Հիմա, որ ՍԴ դատավորը հրաժարական տվեց իրա վրա աշխատում ա էս նշված դոսյեները: Սա է «Նոր Հայաստանի» ողջ պերճանքն ու թշվառությունը, մարդկանց վրա ապօրինի դոսյեներ հավաքել ու հակաօրինական շանտաժի միջոցով կորզել սեփական քաղաքական օգուտը: Սա հանցագործություն է, որը անհետևանք չի մնալու պարոնայք, էդ վիդեոների համար քյաբ առ քյաբաբ պատասխան եք տալու:
Իսկ այն ՍԴ դատավորները, որոնք հրաժարական կներկայացնեն մոտ օրերս ուրեմն հենց իրենցից էլ ոստիկանությունն ունի արտաամուսնական կապի մասին հավաստող տեսանյութեր: Ու էսքանից հետո, եթե մեկը Նիկոլի իշխանության որակական գնահատականի մասով մեր հետ վիճեց կարելի ա քֆուր տալ լայվ ձևաչափով»,-գրել է նա: