Հայտնի դերասան Խոակին Ֆենիքսը բերման է ենթարկվել կլիմայի փոփոխության դեմ ցույցի ժամանակ, որը կազմակերպել է դերասանուհի և հասարակական ակտիվիստ Ջեյն Ֆոնդան: Այս մասին հայտնում է «Газета.ru» -ն։
Հայտնի է, որ հարյուրավոր քաղաքացիներ են միացել ցույցին, որն անցկացվել է երեկ՝ հունվարի 10-ին, Վաշինգտոնում։
«Խոակին Ֆենիքսը ելույթ է ունեցել կլիմայի փոփոխության վրա մսի և կաթնամթերքի արդյունաբերության ազդեցության մասին»,-ասվում է հոդվածում։
Ֆենիքսը բուսակեր է, բացի այդ, նա «Ի պաշտպանություն կենդանիների» և «Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ կիրթ վերաբերմունքի» կազմակերպությունների անդամ է։
Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի ժամանակ անօրինական գործողություններ կատարելու համար բերման է ենթարկվել 147 մարդ։