Պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանը թևի հատվածում է վիրավորում ստացել: Այս մասին Analitik.am-ին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, վիճակը բավարար է, այժմ գտնվում է Իջևանի Բժշկական կենտրոնում:
«Արթուր Արզումանյանին շուտով կտեղափոխեն Երևան»,-ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 11-ին, մոտավորապես 12:30-ին, Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: