Քաղաքական Բարի օր 

ՍԴ որ դատավորները հրաժարական տան, նրանք էլ հենց այդ կոմպրոմատի հերոսներն են. Մալյանը՝ դատավորների արտամուսնական կապերի վերաբերյալ դոսյեների մասին

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն անդրաձարել է այն տեղեկություններին, որ փորձելու են ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել ու ոստիկանությունն այդ նպատակով նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել:

««Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում»:

Մի կողմ թողնենք այս մեթոդով հարցեր լուծելու անբարոյականության և պետական ինստիտուտները բամբասկոտ հարևանի մակարդակի իջեցնելուն: Այդ մասով դեռ կխոսենք:

Եթե ամփոփենք այս ինֆոն, ապա ստացվում է հետևյալ պատկերը՝

ՍԴ որ դատավորները հրաժարական տան նրանք էլ հենց այդ կոմպրոմատի հերոսներն են:

Սպասենք, հրաժարականներին և կիմանանք թե ովքեր էին այդ կոմպրոմատի շահառուները»,-գրել է Մալյանը:

Նույն շարքից