Իրանի տարածքում ուկրաինական օդանավը խոցած օպերատորն այն ընկալել է որպես թշնամական օբյեկտ: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմա-տիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Խաջիզադեն:
Կապի հետ ունեցած խնդիրների պատճառով օպերատորը չի կարողացել «թշնամական օբյեկտի» մասին զեկուցել հրամանատարությանը, դրա համար ինքնուրույն է որոշել արձակել թևավոր հրթիռը: Խաջիզադեի խոսքերով, որոշում կայացնելու համար օպերատորը 5 վայրկյան ժամանակ է ունեցել, արդյունքում նա սխալ որոշում է կայացրել ու արձակել հրթիռը:
Խաջիզադեն նաև ասել է, որ իրանական իշխանություններին խնդրել են ամերիկյան բազաներին հարվածելու ընթացքում դադարեցնել ավիափոխադրումները, սակայն պահանջը չի կատարվել: