Ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն մեկնաբանել է իրանական ուժերի կողմից ուկրաինական օդանավը սխալմամբ խոցելուն, ինչը հանգեցրեց 176 մարդու մահվան:
Փորձագետի խոսքերով, լարված իրավիճակի պայմաններում օպերատորը չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը և քաղաքացիական օդանավն ընկակել է որպես ռազմական թիրախ. «Մեղավորը Իրանի և ԱՄՆ-ի միջև ստեղծված իրավիճակն է եղել՝ գեներալ Սուլեյմանիի սպանություն, Իրանի պատասխան հրթիռներ, ԱՄՆ-ի պատասխանի սպասում: Այդ ամենը հանգեցրել է ողբերգության»,-ասել է նա:
Կորոտչենկոյի խոսքերով, կարևոր է, որ Իրանն ընդունեց սխալը, հիմա հնարավոր կլինի օբյեկտիվ քննություն իրականացնել:
Փորձագետը նաև խոսել է նախկինում տեղի ունեցած նմանատիպ միջադեպերի մասին:
«2001 թվականին Ուկրաինան Սև ծովում սխալմամբ ոչնչացրեց ռուսական ТУ-154 օդանավը, իսկ 1988 թվականին մարդկային սխալի արդյունքում ամերիկյան ռազմական նավը ոչնչացրեց իրանական ուղևորատար օդանավ»,-ասել է նա:
«Նման միջադեպեր հազվադեպ են լինում, սակայն, ցավոք, լինում են: Ի տարբերություն Ուկրաինայի և ԱՄՆ-ի, Իրանն իր մեղավորություն ընդունեց և հայտարարեց, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, իսկ փոխհատուցումն ամբողջությմաբ կվճարվի»,-հավելել է փորձագետը: