ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է.
«Բայց վստա՞հ եք, որ նման կոմպրոմատների պանդորայի արկղը բացելուց հետո, ինքներդ ու ձեր մտերիմները չեք հայտնվի այդ ջրապտույտում, այդ փոքրոգի ու անբարոյական ճահճում, ձեր սիրած զուգարանակոնքում...
Կան բարոյական նորմեր, սահմաններ, որոնք չպետք է հատել, չպետք է անցնել...Չնայած ինչ եմ ասում, դուք վաղուց արդեն ապացուցել եք, որ բարոյականությունից հեռու եք մղոններով...
Փոքրոգի եք ու հիշաչար...
Իսկ այդ ՍԴ դատավորներին ես կոչ եմ անում չենթարկվել այդ շանտաժներին և հրաժարական չտալ...Իսկ իրենց ընտանիքներին ու հանրությանը ողջամիտ ու խելացի, իրավիճակի գիտակցման ու կարևորման ունակություն և գիտակից մոտեցում եմ ակնկալում...
Այսուհետ, իմ կարծիքով, նույն ոճի մոտեցում ու գնահատականներ, կոմպրոմատներ կլինեն ձեր հասցեին՝ քաջնազարներ, սորոսի վաստակներ, փողոցից պաշտոնների կարգվածներ, բանակից փախածներ...»:
Հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, իշխանությունները փորձելու են ՍԴ դատավորներից երկուսի հրաժարականին հասնել, ու ոստիկանությունն այդ նպատակով նրանց արտամուսնական կապերի մասին դոսյեներ է հավաքել: