Քաղաքական Միջազգային 

Ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին․ Պուտինն առաջարկություն է արել, Մերկելը՝ սրամտել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է խոսել ավելի շատ «սուր» հարցերի մասին։ Բանակցությունների սկզբում Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ որոշում է կայացվել կենտրոնանալ այդպիսի հարցերի շուրջ, փոխանցում է Ինտերֆաքսը։

Մերկելն իր հերթին նշել է, որ կա թեմաների մի ամբողջ ցուցակ, որի մասին նա ցանկանում է խոսել․ և՛ երկկողմ հարաբերությունները, և՛ միջազգային օրակարգը: Կանցլերը հավելել է, որ դա, մասնավորապես, վերաբերում է Լիբիայում և Սիրիայում տիրող իրավիճակին: Մերկելի խոսքերով, ավելի լավ է խոսել միմյանց հետ, քան միմյանց մասին:

Նույն շարքից