Հասարակություն 

Բալային համակարգը վերաբերելու է ամենաաղքատ խավին, իսկ օրինակ ռուսական համարներով «ջիպ»-ավորները մնալու են օրենքից դուրս. Գևորգ Գրիգորյան

Գևորգ Գրիգորյանն իր էջում գրում է. « Բալային համակարգի անիրագործելիությունը կամ՝ անարդարությունը մեր իրականության մեջ։

Ինչպե՞ս պետք է վարվել ռուսական պետհամարանիշներով մեքենաների հետ։ Նրանց ոչ ոք չի կարա զրկի բալերից, ստացվում է, որ բալային համակարգը կրկին անգամ վերաբերելու է ամենախոցելի, չեմ վախենա ասել՝ ամենաաղքատ խավին՝ տաքսու վարորդներին, առաքիչներին և այն մարդկանց, ովքեր գումար են վաստակում ամբողջ օրը ղեկին անցկացնելով։

Բոլորս էլ տեսել ու տեսնում ենք մի քանի տասնյակ հազար դոլլարանոց ռուսական համարներով «ջիպ»-եր և ոչ միայն, որոնք քշում են ոնց ուզում են, ու նրանք մնալու են օրենքից դուրս, ու քանի այդ հարցը լուծված չի ու չի էլ լուծվելու, քանի ամբողջ ԵԱՏՄ երկրները չընդունեն նույն բալային համակարգը ու չունենան ընդանուր բազա, բալային համակարգը Հայաստանում ուղղակի անիրագործելի է։

Կամ պիտի ընդունենք, որ այս օրենքը գործի դնելով նորից ու նորից աղքատին ավելի է աղքատացնելու, իսկ հարուստի անպատժելիությունը անձեռնմխելի է մնալու։

 

Նույն շարքից