Հասարակություն 

Իրանում խոցված օդանավը 15 աստիճանով դեպի աջ է թեքվել խփվելուց առաջ. Նոր մանրամասներ

Իրանում խոցված ուկրաինական օդանավի օդաչուն մինչև վերջին վայրկյանը երկխոսություն է ունեցել Թեհրանի օդանավակայանի հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի միջազգային ավիաուղիների ղեկավար Եվգենի Դիխնեն: Նրա խոսքերով, կան հստակ փաստեր, որ օդաչուն համաձայնեցրել է իր թռիչքի ուղղությունը: Բացի դրանից, օդաչուն խոսել է ավիակարգավորողի հետ, ով ասել է, թե ինչպես պետք է թռչել: Դիխնեն պնդում է, որ օդանավի թռիչքի ուղղության փոփոխության զրպարտություն չի կարող լինել:

Այն, որ օդանավը չի փոխել թռիչքի ուղղությունը, պնդել է նաև ավիաուղիների փոխնախագահը: Նա փոխանցել է, որ օդանավը 15 աստիճանով դեպի աջ թեքվել է հենց ավիակարգավորողի կարգադրությամբ:

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր օդանավը խոցելու պատասխանատվությունը: Նաև հայտարարվել էր, որ օդանավը թռչել է կորպուսի կարևորագույն օբյեկտներից մեկին շատ մոտ, ընկալվել է որպես թշնամական օբյեկտ, ինչի համար էլ օպերատորը խոցել է այն:

Նույն շարքից