Աֆղանստանում պայթյունի արդյունքում երկու ամերիկացի զինծառայող է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարությանը:
Պայթյունը տեղի է ունեցել այսօր, զինծառայողները գտնվել են բանակային ավտոմեքենայում: Որոշ տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել Կանդագարում:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: