Մոսկվայում Levi's խանութում ջինսե հագուստի պատճառով ծեծկռտուք է սկսվել այցելուների և աշխատակիցների միջև: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Mash-ին:
Հրապարակման համաձայն, երկու երիտասարդներ մտել են խանութ, ընտրել են ջինսե հագուստ և ուղևորվել դեպի ելք: Այնտեղ նրանց կանգնեցրել են խանութի աշխատակիցները։
Վերջիններիս խնդրել են վճարել հագուստի համար, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել: Դեպքի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: