Լայֆի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսեյ Մարտինովը նշել է, որ պետք չէ շուտափույթ եզրակացություններ անել Իրանում ուկրաինական օդանավի վթարի հարցում: Քաղաքագետը մասնավորապես կասկածում է, որ այն խոցվել է իրանական ՀՕՊ համակարգի կողմից:
«Օդանավի բաքերը գտնվում են թևերի մեջ, այնտեղ, որտեղ շարժիչն է: Եթե բենզինով լի բաքերով թռչող օդանավին խոցում է հրթիռը, դժվար թե այն կարողանա շրջադարձ կատարել վայրէջք կատարելու համար»,-ասել է նա:
Մասնագետի խոսքերով, եթե օդանավին իրոք հրթիռ հարվածեր, այն ամբողջությամբ կոչնչացվեր: Իսկ ուղևորների դիերի մասին խոսելն արդեն իսկ ավելորդ է:
«Օդանավը հազարավոր մանր կտորների կբաժանվեր, հնարավոր չէր լինի գեթ մեկ ամբողջական մարմին գտնել»,-հավելել է նա:
Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուստը ստանձնել էր պատասպանատվություն օդանավը խոցելու հարցում՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել սխալի արդյունքում, օդանավն ընկալվել է որպես թշնամական օբյեկտ: