Գիտություն Հասարակություն 

Հայ պրոֆեսորը համաշխարհային մրցանակ է ստացել՝ զինամթերքի վերահսկման նոր մեթոդի համար

analitik.am

ԱՄՆ-ում Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Արեգ Դանագուլյանը և նրա գիտական խումբը ստացել են Arms Control Person of the Year մրցանակը:

Դանագուլյանը և նրա թիմը արժանացել է մրցանակին նեյտրոնային ճառագայթների միջոցով միջուկային զինաթափման ստուգման նորարարական գործընթաց մշակելու համար:

«Մեր կողմից մրցանակ ստանալը ցույց է տալիս, որ հասարակությունը տեսնում և գնահատում է մեր երեխաների խաղաղ և ապահով ապագայի կերտման համար գիտության կարևորությունը, ինչպես նաև այդ կարևորագույն գործում հայ գիտնականների ներդրումը», - ասել է Դանագուլյանը:

Նույն շարքից