Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպպը հայտարարել է, որ երկրի կառավարությունը պատրաստ է գնալ զիջումների և ժամանակավորապես հանել կենսաթոշակային բարեփոխման նախագծից կենսաթոշակն ամբողջությամբ ստանալու համար 62 տարեկանը 64 տարեկանով փոխարինելը: Այս մասին հայտնում է ТАСС –ը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբից Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր էին տեղի ունենում կենսաթոշակային բարեփոխման դեմ: Ցուցարարները հայտարարել էին, որ չեն դադարի փողոց դուրս գալ, մինչև նախագահ Էմմանուել Մակրոնը չհրաժարվի բարեփոխման նախագծից: