Քաղաքական Միջազգային 

Ամերիկան Ռուսաստանին համարում է իր մրցակիցը, ոչ թե թշնամին. Դևիդ Հեյլ

Ներկայումս Ռուսաստանը ԱՄՆ-ի համար հանդիսանում է մրցակից, ոչ թե թշնամի կամ սպառնալիք: Այս մասին հայտնել է Ամերիկայի պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Դևիդ Հեյլը:

«Մենք բաց ենք պահում դռները երկխոսության համար: Ես անձամբ երկար զրույցներ եմ ունեցել իմ ռուս գործընկերոջ հետ», - ասել է Հեյլը:

Նա նաև նշել է՝ հիմնական խնդիրը, որ երկու երկրների միջև հարաբերությունները չեն բարելավվում, ռուսական կողմի «ագրեսիվ պահվածքն» է: Նրա կարծիքով՝ դա բերում է միջազգային մեկուսացման, որով տառապում է Ռուսաստանը:

Դևիդ Հեյլի խոսքերին անդրադարձել է ՌԴ արտաքին գործերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը՝ նշելով, որ ԱՄՆ-ն գործածում է քաղաքական պատերազմ հրահրող ոչ թույլատրելի գործիքներ:

Նույն շարքից