Հասարակություն Պատահարներ 

Ծերանոցում բռնկված հրդեհի պատճառով մահացել է 6 մարդ

Խորվաթիայում ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 6 տարեց մարդ: Այս մասին  հայտնել է Večernji list թերթը:

Հայտնի է, որ հրդեհը բռնկվել է հունվարի 11-ին՝ վաղ առավոտյան, Զագրեբից 30 կմ հեռավորության վրա գտնվող ծերանոցում: Փայտե շինությունն ամբողջությամբ այրվել է, մահացել է 6 մարդ:

Պարզվում են հրդեհի պատճառները և հանգամանքները:

Նույն շարքից