Ուկրաինացի երգչուհի Աննա Կորսունին, որը ներկայանում է Maruv մականունով, կողոպտել են Կիևի կենտրոնում:
Երգչուհու մեքենայից անհայտ անձինք գողացել են փաստաթղթերով և ամանորյա նվերներով պայուսակը: Այս մասին հայտնում է Regnum-ը:
Երգչուհին կողոպտիչների զոհն է դարձել տարվա մեջ արդեն երրորդ անգամ: Հայտնի է, որ երկու անգամ նրանից գողություն են արել Բորիսպոլ օդանավակայանում: