Ամերիկյան Ալյասկա նահանգի ոստիկանությունը փրկել է 23 օր սառնամանիքին դրսում մնացած տղամարդուն:
Ոստիկանության ուղղաթիռը հունվարի 9-ին կատարել է մարդկանցից հեռու տարածքում ապրող 30-ամյա Թայսոն Սթիլի մասին հարցում, քանի որ նրանից մի քանի շաբաթ տեղեկություն չեն ունեցել:
Ոստիկանությունը հայտնել է, որ դեկտեմբեր ամսին անտառում տղամարդու բարաքն այրվել է, արդյունքում զոհվել է նրա շունը: Տնից զրկվելուց հետո Սթիլը 23 օր գիշերել է սառնամանիքին բաց երկնքի տակ՝ մնալով առանց կապի և տան, սակայն ողջ է մնացել: