Հասարակություն Իրավական 

Հարսնացուն խոշոր գումար է գողացել փեսայի մահամերձ հորից և դրանով հարսանեկան զգեստ գնել

Ուելսում 38-ամյա հարսնացուն 17 հազար ֆունտ է գողացել իր փեսացուի տարեց հորից, որին խնամում էր: Այս մասին հայտնում է The Mirror-ը:

Բրիտանուհին 70-ամյա ծերունուց գողացած գումարը, որը վերջինս հավաքել էր երկար տարիների ընթացքում, ծախսել է իր հարսանեկան զգեստի, սոցցանցերում խաղամոլության և ուտելիքի վրա:

Կողոպուտը պարզվել է, երբ տուժածը և նրա դուստրը քննարկել են հնարավոր հուղարկավորության ծախսերը և ստուգել բանկային հաշիվները:

Բրիտանուհին խոստովանել է իր արարքը: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:

Նույն շարքից