Հասարակություն 

Ավստրալիայում կստեղծվի հրդեհների պատճառներն ուսումնասիրող հանձնաժողով

Ավստրալիայի կառավարությունը կստեղծի անտառային հրդեհների առաջացման և տարածման պատճառներն ուսումնասիրող հատուկ հանձնաժողով: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Սքոտ Մորիսոնը:

Սքոտ Մորիսոնը նշել է, որ առաջարկը մոտ օրերս կհաստատվի:

Բացի այդ, կքննարկվի դաշնային կառավարության լիազորությունների ընդլայնման հարցը` արտակարգ իրավիճակներում գտնվելու դեպքում նահանգներին լայնածավալ օգնություն ցուցաբերելու համար:

Նույն շարքից