Հայտնի դերասանուհի Սալմա Հայեկը պատմել է, թե ինչ վատ դրության մեջ է հայտնվել 2003 թ. «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ: Դերասանուհին վաղեմի դեպքը հիշել է, երբ մրցանակ է շնորհել իր գործընկերուհի Ռենե Զելվեգերին ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխության ժամանակ:
2003 թ. Սալմա Հայեկը և Ռենե Զելվեգերը առաջադրված են եղել լավագույն կնոջ դերակատարում անվանակարգում, սակայն հենց այդ օրը դերասանուհու շքեղ զգեստը պատռվել է, և նրան օգնության է հասել Ռենեն՝ առաջարկելով նրան համապատասխան այլ զգեստ:
https://www.instagram.com/p/B7Hmyhepfvd/?utm_source=ig_embed