Հայաստան Քաղաքական 

Ռեստորանների զուգարաններն ու կապիտալիզմի կանոնները. Անի Հովհաննիսյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռեստորանների զուգարաններն ու կապիտալիզմի կանոնները

Ռեստորանների զուգարանների մասին Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մեծ աղմուկ հանեց, սակայն կա մի լուրջ հարց,որը կարծես վրիպեց ուշադրությունից: Այդ հայտարարության ամենաանտրամաբանականն այն էր, որ Փաշինյանը խոսում է բիզնեսներ փակելու, գործարարներին սննկացնելու մասին:

Նախ՝ կապիտալիզմի կանոններով, պետությունն՝ առավել ևս իշխանության ներկայացուցիչն իրավունք չունի, ավելին՝ օրենքով արգելվում է քիթը խոթել գործարարի ծավալած բիզնեսի նյուանսների մեջ: Գործարարն ինքն է որոշում ոսկեզօծ աթոռներ դնել, թե՝ փայտից, ճոխ վարագույրներ կախել իր ռեստորանում, թե առհասարակ ոչինչ չկախել և այսպես շարունակ:

Իշխանությունը կարող է միայն սահմանել որոշ նորմեր,որոնց պետք է հետևի ռեստորանի տերը՝ մաքրություն, անվտագություն և այլն: Օրինակ, եթե ինչ-որ ռեստորանի սեփականատեր որոշի, որ զուգարանակոնքի փոխարեն իր մոտ պետք է թասեր լինեն դրված, միակ բանը, որ կարող է անել պետությունն ու իշխանությունը, պահանջել, որ դրանք լինեն մաքուր և անվտանգ:

Այն, ինչ անում է Փաշինյանը, ոչ այլ ինչ է, քան բիզնեսի վրա անօրինական ճնշման փորձ: Ի վերջո, ոչ ոք իրավունք չունի սննկացնել ինչ-որ մեկին, քանի որ իրեն դուր չի եկել այդ կազմակերպության այս կամ այն մատուցած ծառայությունը: Դրա հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ խլել գործարարից բիզնեսն ու այն յուրայինին տա՞լը, ռեկե՞տը՝ ներկայացնելով դա,թե բա նա չէր կարողանում լավ բիզնես անել, իսկ մեեեեր տիկինը կամ պարոնը լավ բիզնես է անում:

Շատ վտանգավոր գծերին է մոտենում արդեն Փաշինյանը. կապիտալիստական աշխարհում չի կարելի խաղալ դիկտատուրայի կանոններով՝ առավել ևս, երբ դու դիկտատոր չես: Դա վնասելու է ոչ միայն երկրի ներքին տնտեսական կյանքին, այլ նաև զգալիորեն նվազեցնելու է առանց այն էլ այդքան քիչ օտարերկրյա ներդրումները:

Հ.Գ. Ի դեպ, Ջորջ Սորոսի մոտեցումներն են ժողովրդավարության շղարշի ներքո կերտել զոմբիացված հասարակություն՝դե յուրե ժողովրդավարական, բայց դե ֆակտո դիկտատորական իշխանության ներքո: Հենց այս կեղծ ժողովրդավարական գաղափարների համար է, որ նույն Սորոսին աշխարհի մի շարք երկրներում չեն թողնում ներթափանցել իրենց տնտեսություն, քանի որ նույնիսկ կապիտալիզմն ունի բարոյականության նորմեր, որոնք Սորոսին և իր գաղափարակիցներին անծանոթ են»:

Նույն շարքից