Հասարակություն 

Ուղիղ 5 տարի է անցել Գյումրում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից. Սարգիս Ստեփանյան

Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ուղիղ 5 տարի է անցել Գյումրում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից։

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի դասալիք զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և անխնա սպանել ընտանիքի 6 անդամին, ընտանիքի 7-րդ անդամը՝ 6 ամսական Սերյոժան, մահացել էր 7 օր անց հիվանդանոցում: Ռուսական կողմը Վալերի Պերմյակովին դասալքության համար դատապարտել է 10 տարի ազատազրկման, իսկ հայկական դատարանը հանցագործին դատապարտել է ցմահ: Չնայած դատավճիռներին՝ Ավետիսյանների հարզատներն ու հանրության մի մասը կարծում են, որ սպանության իրական դրդապատճառը չի բացահայտնվել , շատ հարցեր մնում են անպատասխան:

Խաղաղություն նրանց հոգիներին»:

Նույն շարքից