ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՀՀ քաղաքացիները պետք է պայքարեն բյուջեից գողացողների, ՀԴՄ կտրոն չտվողների դեմ. ասում է Նիկոլ Փաշինյանը:
Համաձայն եմ՝ պայքարենք...
Բազմիցս բարձրաձայնվել է՝ ըստ օդում կախված լուրերի, Վարդավառի գորգերի լվացման, ոչ անհրաժեշտ վերանորոգումներ իրականացնելու, ընտանեկան հաստիքներ պահելու, մեքենաներ, ինքնաթիռներ գնելու, չկանոնակարգված ու չհիմնավորված դրամական պարգևներ սփռելու, ծախսատար ու անօգուտ գործուղումների, տոնական և այլ միջոցառումներին հսկայական գումարներ մսխելու մասին, այդ դեպքում ինչու՞ իրավապահ մարմինները, կառավարությունը չեն արձագանքել...
Հա՛, չմոռանամ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի չաշխատելու պայմաններում աշխատավարձ, բենզին և այլ արտոնություններից օգտվելու մասին...
Ու քար լռություն է, անտարբերություն ԱԺ-ի, արդարադատության նախարարի և մյուս կառույցների կողմից, որովհետև դա իրենցն է, իրենց նվիրյալ ու համագործակցող նախկին փաստաբանը...
Մի հատ նաև ստուգեք, գոնե ունա՞կ է արտաամուսնական կապերի, թե միայն մյուս դատավորների վրա եք գործ շուլալում...»: