Հասարակություն 

Որոնք են նիհարեցնող սննդամթերքները

Ավելորդ քաշի դեմ պայքարելու համար սննդաբանները խորհուրդ են տալիս գործածել արքայախնձոր, գրեյպֆրուտ և համեմունքներ:

Ըստ սննդաբանների՝ թարմ արքայախնձորը պարունակում է բրոմելայն ֆերմենտ, որը բարելավում է մարսողությունը և օգնում սպիտակուցների և յուղերի քայքայմանը:

Գրեյպֆրուտն իր հերթին նիհարել ցանկացողներին օգնում է կարգավորել ինսուլինի մակարդակը և ամրացնում իմունային համակարգը, իսկ համեմունքներից իմբիրը և դարչինը խթանում են մարսողությանը նպաստող ֆերմենտների արտադրությունը: Մասնավորապես դարչինը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը և ստեղծում հագեցման զգացողություն:

Նույն շարքից