Հասարակություն 

Արման Սարգսյանի հրամաններով քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները լուծարվել են

Հունվարի  8-ին  ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգյանը հրամաններ է ստորագրել, ըստ որոնց՝լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, և վարչության պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանը, ով ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համակարգում ընդունված է որպես օպերատիվնիկ, և որ ամենակարևորն է, ունի մարդկային բարձր հատկանիշներ։

Նույն շարքից