Հասարակություն Իրավական 

Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում. 51-ամյա տղան տանը ծեծի է ենթարկել իր տարեց ծնողներին

Հունվարի 9-ին՝ Ժամը 01։00-ի սահմաններում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծոծրակային շրջանի պատռված վերք և ձախից կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com- ը:

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափովածներն են Բյուրական գյուղի բնակիչներ՝ 72-ամյա Ռիմա Շ-ն և 79-ամյա Վազգեն Շ-ն։ Վերջիններս հիվանդանոց ժամանած ոստիկաններին հայտնել են, որ իրենք վնասվածքները ստացել են տանը վայր ընկնելու հետևանքով, սակայն պարզվել է, որ նրանց ասածը իրականությանը չի համապատասխանում։

Տարեց ամուսինները վնասվածքները ստացել են հունվարի 8-ին իրենց տանը սեփական որդու՝ 51-ամյա Արշակ Շ-ի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։ Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Արշակ Շ-ն ներկայացել է Աշտարակի ոստիկանություն և կատարվածի մասին բացատրություն տվել։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից