Հայաստան Քաղաքական 

Դանիել Իոաննիսյանի պատվիրատուները շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան ՊՈԱԿ-ը․ Նարեկ Մալյան

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դանիել Իոաննիսյան, դու ինձ արդեն վատ դրության մեջ ես դնում: Հիմա ես ստիպված պետք է պաշտպանեմ ֆեյսբուքյան քֆուրչի տատիների հրամանատարներին, ովքեր անասնական տեսանյութեր գեներացնող և տարածող կայքերի գլխավոր շտաբն են հանդիսանում:

Իհարկե վերը նշված գործունեության համար տեսանելի ապագայում լուրջ պատիժներ է սպասվում ՊՈԱԿ-ի ղեկավարին: Սակայն ես ստիպված եմ պաշտպանել վերը նշվածներին քանի որ այս պահին այլ տարբերակ չունեմ, որովհետև Դանիել Իոաննիսյանի պատվիրատուները և վճարողները շատ ավելի մեծ վտանգ են ներկայացնում մեր պետականության համար:

ՊՈԱԿ-ը գոնե հրահանգավորվում է ՀՀ ներսից:

էս էլ այդ կայքերից մի քանիսը:
Perfect TV
8rd news
New channel
Nvideo only1

Հ.Գ. #մարդավատացել հեշթեգը և մեմը իմ հեղինակածն է և ես դեմ եմ, որ սորոսականներն օգտվեն իմ հեղինակած մեմից իրենց գրառումներում:

Աշխատեք գոնե մի հատ ձեր սեփականը ստեղծել»:

Նույն շարքից