Հասարակություն Իրավական 

Դանակահարություն` Երեւանում. Գրիգորյանների վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր՝ հունվարի 12-ն, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02։00-ի սահմաններում դանակահարված վիճակում «Նաիրի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված վիրավորների կյանքի համար, ինչը նրանց, կարծես, հաջողվել է, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Դավիթ Գրիգորյանն է և 24-ամյա Վահագն Գրիգորյանը։ Վերջիններս հորեղբոր տղաներ են:

Ոստիկանները պարզել են նաև, թե որտեղ է տեղի ունեցել դանակահարությունը։ Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը 2 կամ ավելի անձանց նկատմամբ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից