Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
««Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի: Ընտանիքն ինձ համար սրբություն է, իսկ այլոց վարկաբելու համար սեփական ընտանիքն օգտագործելու փորձերը` անընդունելի» - Ա.Վանեցյան
Ինձ համար տարօրինակն այն էր, որ Վանեցյանի հասցեին այդ տեղեկությունը հրապարակվեց Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվանիջոցով ու առանց դրա հեղինակի ստորագրության:
Իսկ մեդիայի հետ աշխատանքի փորձ ունեցողները գիտեն, որ անստորագիր հոդվածը լրատվամիջոցում միշտ համարվում է խմբագրի ստորագրությամբ: Ի՞նչ իմաստ ուներ նախ Աննա Հակոբյանին, այնուհետև դստերը ներքաշել այս ամենի մեջ»: