Հասարակություն Պատահարներ 

Գյումիրում բախվել են Opel-ներն ու Nissan-ը. կա վիրավոր

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 117 կմ հատվածում բախվել են Հոռոմ գյուղի բնակիչ, 44-ամյա Արտավազդ Մ.-ի վարած Opel մակնիշի 34 NM 204 համարանիշի, Ախուրյան գյուղի բնակիչ, 27-ամյա Դավիթ Գ.-ի վարած Opel մակնիշի 36 AG 177 համարանիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 55-ամյա Իշխան Ս.-ի վարած Nissan մակնիշի 36 NM 949 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով Դ. Գևորգյանի ուղևոր, Ախուրյան գյուղի բնակչ, 27-ամյա Էլմիրա Հ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:

Նույն շարքից