Հասարակություն 

Մենք բարոյալքման հատակում ենք. Մխիթարյան

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր էջում գրում է.

«Վարչապետի ավագ դուստրը չափահաս մարդ է: Իմ կարծիքը հետևյալն է՝ երկրի ղեկավարի երեխան, կամ երեխաները, եթե իրենք քաղաքականությունով չեն զբաղվում դե-ֆակտո, ապա պետք է իրենց կյանքը հեռու պահեն քաղաքական խաղերից, իսկ եթե փաստացի զբաղվում են քաղաքականությամբ, պետք է պատրաստ լինեն քաղել այն բոլոր հայկական ներքաղաքական վարվեցողության պտուղները, որոնց սերմանողներից մեկն էլ եղել է իշխող քաղաքական ուժը: ԻՐԱԿԱՆՈՒՄ ԵՐԲ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉԵՐ ԵՆ ԳՐՈՒՄ ԷԴ ԱՂՋԿԱ ԳՐԱԾԻ ՏԱԿ ԹԵ ՊՌՈՇԽԱՆԱԿԱՆ ԹԵ ՊՌՈԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՖԵՅԿԵՐԸ, ԻՆՉԵՐ ԵՆ ԻՐԱՐ ՈՒ ԷԴ ԱՂՋԿԱՆ ԱՍՈՒՄ «ԲԱՐԻ ԿԱՄԵՑՈՂՆԵՐՆ ՈՒ ՉԱՐԱԿԱՄՆԵՐԸ», ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ՈՒՐ Է ԻՋԵԼ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ: ԿՈՐԵԼ ԵՆ ՀԱՐԳԱՆՔԸ ՈՒ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿՈՐԵԼ ԵՆ ՏԱՐԻՔ ՈՒ ՎԱՍՏԱԿ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՄԵՆՔ ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ՀԱՏԱԿՈՒՄ ԵՆՔ»:

Նույն շարքից