Հայաստան Քաղաքականություն 

Դուք մեր ընտանիքին ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի. Մարիամ Փաշինյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

analitik.am

Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է Արթուր Վանեցյանի գրառմանը, որը պատասխան էր իր նախորդ գրառմանը:

«Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին»:

Նույն շարքից